Ապրիլի 7-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Պետրոսյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինս հիվանդանոց էր տեղափովել «Ապարան» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր նույն օրը Երևան-Ապարան ավտաճանապարհին, Ապարանի քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած վթարից հետո, երբ Mercedes-ը մխրճվել էր ЗИЛ բեռնատարի հետնամասի մեջ։ Վթարի հետևանքով Mercedes-ի միջից Ա․ Պետրոսյանին և Երևանի բնակիչ 26-ամյա Էրիկ Մակարյանին Ապարանի հրշեջ-փրկարարները դուրս էին բերել ավտոմեքենայից և մոտեցրել «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ապարան քաղաքի սկզբնամասում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Լյովա Աղաջանյանի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։