Տենց եմ ուզել, ես անկանխատեսելի մարդ եմ, միշտ էդպիսի մի բան անում եմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներսես Պողոսյանն՝ անդրադառնալով Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվելու պատճառին։
Դիտարկմանը, թե ճնշումների ներքո՞ է ազատման դիմում գրել, Պողոսյանն ասաց. «Ինձ ոչ ոք չի կարող ճնշել, էդպիսի մի հոգի չի եղել, որ կարողանա ինձ ճնշել, երբեք»։
Ներսես Պողոսյանը նշեց, որ աշխատանքից ազատվելու որոշումը կապ չունի իր հետ տեղի ունեցած վերջին աղմկահարույց դեպքերի հետ։
Նշենք, որ վերջերս Ներսես Պողոսյանի տանն իրականացրած խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել էին քիչ չափաբաժնով հաշիշ: