Search
Close this search box.

ՌԴ ՊՆ Արցախում տիրող վիճակի մասին հաղորդագրություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ռուս խաղաղապահները չորս երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Նշվում է, որ քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Please enter a valid URL