Search
Close this search box.

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի թեման դարձել է լուրջ կռվախնձոր. Ո՞ւմ թեթեւ ձեռքով է այն վաճառվել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աμրահամյանի առանձնատան վաճառքի գործով Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը որոշել է քննության առարկա դարձնել նաեւ առանձնատունը պատշաճ գնելու գործընթացը, ինչը ենթադրում է, որ ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրելու առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանին, որը հասարակությանը հայտնի դարձավ «Գոլդեն Փելիս» գերթանկարժեք հյուրանոցը գնելով:

Ինչպես հայտնի է, գործարքն արվել է այս տարվա մարտի 1-ին. Նալբանդյանի ընտանիքն առանձնատան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2.452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչեւ օգոստոս կվճարի:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել էր Մոնումենտում գտնվող իր շքեղ առանձնատունը, որը դեռեւս 2018 թվականից ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում կալանքի տակ էր պահվում: Եվ, ահա, նախկին վարչապետի առանձնատան վաճառքի թեման դարձել է լուրջ կռվախնձոր, թե ինչպես եւ ում թեթեւ ձեռքով նախկին վարչապետը կարողացավ կալանքի տակ գտնվող տունը վաճառել:

Առանձնատան վաճառքի գործընթացի օրինականությունը ստուգելու համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն ուղարկել էր ԱԱԾ՝ ստուգելու, ինչի արդյունքում էլ ԱԱԾ-ն ուսումնասիրել է եւ դատելով իրավիճակից՝ բավարար հիմքեր է գտել, որ առանձնատան գնման գործընթացը ինչ-ինչ ճանապարհով է իրականացվել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL