Search
Close this search box.

Միայնակ գայլի եղբորը մեղադրանք է առաջադրվել Facebook-ում ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին հայհոյելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի եղբորը՝ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թ-ի փետրվարի 15-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի հասցեին կատարել է սեռական բնույթի հայհոյանք պարունակող գրառում՝ այդկերպ ծանր վիրավորանք հասցնելով վերջինիս:

Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան: Արարատ Խանդոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL