Search
Close this search box.

Ուղիղ միացում. Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում բարձրացնում են Արցախի դրոշը

Երևանի Ազատության հրապարակում «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած հանրահավաքի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակի բոլոր մուտքերը և այնտեղ տեղադրել են Արցախի դրոշը։

Հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև ասաց, որ Ֆրանսիայի հրապարակը փակ է մնալու մեկ ժամ։

«Մենք այսօր միասին Ֆրանսիայի հրապարակում կզետեղենք Արցախի դրոշը։ Սա իր մեջ ունի խորհուրդ, սա մեր պայքարի սկիզբն է, մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն եռագույնի, հանուն մեր միասնության և վաղվա հաղթանակի»,– հայտարարեց նա։

Please enter a valid URL