Search
Close this search box.

Իմ երեխայի արյունը չի վաճառվում․ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը պատասխանել է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հրավերին

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 7–ին միջոցառում է պլանավորել անցկացնել և հրավիրել 44–օրյա պատերազմին զոհված Մխիթար Գալեյանի մայրիկին՝ Աստղիկ Գալեյանին։

Միջոցառման հրավերի մասին գրառում է արել Աստղիկ Գալեյանը․««Առաջին տիկին» կոչվածը դեռ երես էլ ունի հրավիրում է ապրիլի 7-ի միջոցառմանը։ Այդ պատվին ես էլ արժանացա, բայց երևի լավ տեղ չի հասել, իմ երեխսյի արյունը չի վաճառվում,արա քո հավաքույթը քո համակիրներով ու մի փորձիր որդեկորույս ծնողներին խառնել այդ կեղտոտ խաղի մեջ։ Հայրենիքը ու թագավոր տղերքին ծախողի ընտանիքի հետ սեղան չեմ նստի և դա մեկընդմիշտ հասկացի։ Իսկ գնացողներին՝ չբարի ժամանց»։

Նշենք, որ Կանանց միամսյակին նվիրված ևս մեկ հավաքույթ էր նախաձեռնել Աննա Հակոբյանը, նա նշում է, որ որդեկորույս մայրերը հանրային պարսավանքի են ենթարկվում և այդ խնդիրը պետք է լուծել։

Հիշեցնենք, որ 2020–ի սեպտեմբերի 27-ին սկսած ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվել է 20-ամյա Մխիթար Գալեյանը, նրա ծառայության ավարտին մնացել էր 3 ամիս։

Please enter a valid URL