Search
Close this search box.

Ռուսական ուղղաթիռները Հայաստանում երկինք են բարձրացել

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի ավիացիայի МИ-8ՄՎՏ և КА-52 («Ալիգատոր») ուղղաթիռների օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել բարձրլեռնային տեղանքի պայմաններում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Հարավային ռազմական օկրուգի տարածած հաղորդագրությունից:

Հայտնի է, որ օդաչուները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մի շարք բարդ առաջադրանքներ են մշակել: Ռազմաբազայի ինժեներատեխնիկական անձնակազմը մարտական մեքենաների ուսումնական թռիչքների նախապատրաստման ժամանակ ուղղաթիռների սպասարկման պարապմունքներ է անցկացրել:

Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է ավելի քան 130 զինծառայող, գործի է դրվել շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա:

Please enter a valid URL