Search
Close this search box.

Արցախը չի հայաթափվելու. Գլենդելում՝ ի աջակցություն Երևանում տեղի ունենալիք հանրահավաքի

Հարյուրավոր լոսանջելեսահայեր հավաքվել էին Գլենդելում Հայաստանի հյուպատոսության մոտ՝ ի պաշտպանություն Արցախի և Արցախի հայաթափումը կանխելու Հայաստանի ժողովրդի ջանքերի։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ԱՄՆ արևմտյան շրջանային հանձնախմբի ներկայացուցչությունը ֆեյսբուքյան էջը։

Հավաքվածները հստակ արտահայտել են իրենց ուղերձը. դեմ են ցանկացած սցենարի, ուր Արցախը Ադրբեջանի մաս է, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ դա կլինի հերթական ցեղասպանության նախադրյալը։

Please enter a valid URL