«Կոմերսանտ» թերթը գրում է, որ Ռուսաստանում դպրոցների ուսուցիչները հրահանգ են ստացել դասեր անցկացնել «Հակառուսական պատժամիջոցները և դրանց ազդեցությունը հայրենի տնտեսության վրա» թեմայով։
Հոդվածում ասվում է, որ այդ դասերը պետք է սկսել նախագահ Վլադիմիր Պուտինից մեջբերումով, որ «Ռուսաստանը գտնվում է աննախադեպ արտաքին ճնշման տակ»։
«Դասի ժամանակ դպրոցականներին պատմելու են պատժամիջոցների դրական ազդեցության մասին», ասվում է հոդվածում։