Search
Close this search box.

Զելենսկին ասել է, թե ինչ կլինի եթե կնքվի խաղաղության պայմանագիր

Ռուսական բանակը կրկին կարող է պատերազմ սկսել Ուկրաինայի հետ, նույնիսկ եթե կնքվի խաղաղության պայմանագիր:Պետք է միշտ պատրաստ լինել Ռուսաստանի Դաշնության հարձակումներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է korrespondent.net-ը։

«Մենք հասկանում ենք, որ եթե նույնիսկ ստորագրենք ամենահզոր պայմանագիրը, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը կարող է երկու տարի անց վերադառնալ, մենք դա պարզ հասկանում ենք, և եթե ընդունենք դա, ապա կվարվենք համապատասխանաբար», — ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը ռուսական կողմին ասել է, որ Ուկրաինան չի վստահում Ռուսաստանի Դաշնության երաշխիքներին։

Please enter a valid URL