ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, նշել է Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը։
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, Փիլոյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։