«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում դահուկ վարելիս ընկել եւ վնասվածքներ է ստացել։ Նրան չեն հոսպիտալացրել, բայց տանը սիստեմաներ է ստանում։
Հենց այս վնասվածքներն են պատճառը, որ նախորդ դատական նիստին նա չմասնակցեց, բժշկական տեղեկանք ներկայացվեց ու նշվեց, որ բուժումը կտեւի մոտ 10 օր։ Առողջական խնդիրներով պայմանավորված` Ռոբերտ Քոչարյանը, մեր տեղեկություններով, չի մասնակցի այսօրվա հանրահավաքին, չնայած իր թիմում հստակ ոչինչ չեն ասում՝ կարծելով, թե երկրորդ նախագահի ֆանատները կհիասթափվեն եւ նրա բացակայության պատճառով չեն գա հրապարակ։
Հանրապետական կուսակցությունից մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին»: