Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում մեծ բախումներ չկան, սակայն յուրաքանչյուր պահի հնարավոր է՝ էսկալացիայի ալիքը մեծանա. ՊՆ փոխնախարար

Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, պահպանվող կայուն լարվածության միտումը մտահոգության տեղիք տալիս է, ավելին չեմ կարող ասել: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Դիտարկմանը, որ Արցախի կողմից հնչել է առաջարկ՝ ավելացնել խաղաղապահների թիվը, նա ասաց. «Ինչի մասին հայտարարություններ արվել են, դրանք շրջանառվել են, բոլորին քաջածանոթ են: Բնականաբար, եթե դրան ի պատասխան Ռուսաստանի կողմից լիներ որեւէ առաջարկ, թվաքանակ ավելացնելու, քննություն իրականացնելու, ամեն ինչ տեղեկատվության մակարդակով տրամադրվում է: Տեղեկատվությունը միգուցե ավելի արագ է տարածվում, քան մենք հասցնում ենք այստեղ դրա մասին խոսել»:

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, որտեղ խոսվում էր հետաքննություն անցկացնելու մասին եւ պարզելու, թե ինչպես են ադրբեջանցիները ներխուժել ռուսական խաղաղապահ ուժերի կողմից վերահսկվող տեղամասն, փոխնախարարն ասաց. «Խոսում ենք զգայուն թեմաների մասին, որոնց եւ պատասխանելը, եւնչպատասխանելը, եւ հաստատելը, եւ հերքելը… դրա մասին պետք է խոսեն պատկան մարմինները»:

Հարցին, թե արդյոք հաստատում է, որ դա տեղի է ունեցել ռուսական միջնորդությամբ, Արման Սահակյանն արձագանքեց. «Հիմա եթե իմ պատասխանը մի բան պարունակի, որը կապված լինի պետությունների, կազմակերպությունների, միջազգային կառույցների մի խոսքի կամ մյուսի հակասության… դրա համար ես պատասխանում եմ այնպես, որ անվտանգությունն ապահովված լինի: Հետաքննություն կիրականացվի, դրա մասին դուք կիրազեկվեք: Երբ կիրականացնեն ռուս խաղաղապահները, դրա մասին դուք կտեղեկացվեք: Ցանկալի չէ այս իրավիճակում գտնվող պետության պաշտպանության փոխնախարարին երկար ճեպազրույց վարել: Խնդրում եմ՝ բավարարվեք սրանով»:

Նրա խոսքով, Փառուխում, ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է մնալ նույնը. «Այս պահին Արցախում մեծ բախումներ չկան։ Սակայն յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է: Այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն փորձի իրավիճակը ապակայունացնել»,-ընդգծեց Արման Սարգսյանը:

Please enter a valid URL