Հիշեցնենք՝ Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը մրցեց 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Յունուս Էմրե Բաշարի հետ եւ հաղթանակ տարավ 4:3 հաշվով:
Առաջին մրցափուլում Մալխաս Ամոյանը ակտիվ էր, բայց գորգի մրցավարը պարբերաբար ակտիվություն էր պահանջում: Մի քանի զգուշացումից հետո մրցավարը պասիվություն տվեց եւ Ամոյանին նստեցրեց պարտեր: Թուրք ըմբիշը երկու միավորանոց գլորում կատարեց: Ըմբիշները գնացին հանգստի 0:3 հաշվով՝ թուրք ըմբիշի առավելությամբ: