Search
Close this search box.

Ռուսական նահանջից հետո սահմռկեցուցիչ պատկերներ են բացվում

Համաշխարհային մամուլը եւ իրավապաշտպան կազմակերպությունները լուսանկարներ եւ վկայություններ են հրապարակում Կիեւի հյուսիս-արեւելյան Բուչա քաղաքից, որը երեկ ուկրաինական բանակն ազատագրել է ռուսներից։ Պատկերներն ու վկայություններն իսկապես սահմռկեցուցիչ են։ Human Rights Watch-ը հայտարարել է, որ ռազմական հանցագործությունների ապացույցներ է հավաքել։

Բուչայի փողոցներում տասնյակ դիակներ են հայտնաբերվել, որոնց ենթադրաբար գնդակահարել են ռուս զինվորականները հեռանալուց առաջ։ Քաղաքում ընդհանուր առմամբ 300 խաղաղ բնակիչ է սպանվել, որոնց հուղարկավորել են եղբայրական գերեզմաններում։

Նման իրավիճակի մասին է հաղորդվում նաեւ այլ քաղաքներում, որոնք հայտնվել են ռուսական օկուպացիայի տակ։ Բնակչության թալանի, բռնությունների, դեպորտացիայի տեղեկությունները ստուգվում են։ Ուկրաինայում բլից-կրիգի տապալումից ու խոշոր կորուստներից հետո ռուսական բանակն անցել է քաղաքների, քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծմանը, որոնց զոհ են գնացել հազարավոր բնակիչներ, այդ թվում՝ 150-ից ավելի երեխաներ։ Փախստականների թիվն անցնում է 4 միլիոնից։ Մի շարք քաղաքներ գրեթե հողին են հավասարացվել։

Ռուսական բանակի գործողությունները հիշեցնում են Հայաստանի դեմ 100 տարի շարունակ գործված ոճիրը, այդ թվում՝ ռազմական պլանավորման առումով։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանը գործում է ուղիղ, իր դեմքով, Հայաստանի դեմ՝ պրոքսի թուրքերի միջոցով։ Նմանությունը գալիս է դրանից, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի դեմ ռազմական արշավի պատմական-քաղաքական նույն հիմքից։

Please enter a valid URL