Ուկրաինական կողմն ավելի իրատեսորեն է մոտենում Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակին վերաբերող հարցերին, սակայն պայմանագրի նախագիծը պատրաստ չէ գագաթնաժողովին ներկայացնելու. Մեդինսկի
***
Ուկրաինան մեկ ամսվա ռազմական գործողությունների համար ծախսում է շուրջ 10 միլիարդ դոլար. Զելենսկու գրասենյակ
***
Կիևը ծրագրում է յուրացնել 400 միլիարդ դոլար ռուսական սառեցված ակտիվներից:
Այս մասին հայտարարել է Զելենսկու տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։ Նրա խոսքով՝ միջոցները կուղղվեն, այսպես կոչված, Ուկրաինայի վերականգնման հիմնադրամին։
***
Թուրքիայի նախագահն այսօր ասել է, որ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման համար, քանի որ սերտ քաղաքական, տնտեսական և պատմական հարաբերություններ ունի նրա, ինչպես նաև Ռուսաստանի հետ։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան զգում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի բացասական հետևանքները, քանի որ դա «Համաշխարհային առևտրի հավասարակշռությունն է խախտում»։
***
Ուկրաինայում հումանիտար իրավիճակի երեկոյան ամփոփում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից.
➖ՄԱԿ-ը չի մասնակցել Մարիուպոլ-Զապորոժիե մարդասիրական միջանցքով քաղաքացիների տարհանմանը` պատճառաբանելով կազմակերպության անպատրաստությունը։
➖Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ցույց տվեցին իրենց անկարողությունը՝ նպաստելու Մարիուպոլից բնակչության տարհանման նախապատրաստմանը։
➖Ուկրաինական կողմը չի կատարել դեպի Մարիուպոլ մարդասիրական միջանցք բացելու իր պարտավորությունները և չի պայմանավորվել դեպի Ռուսաստան խաղաղ բնակիչների համար մեկ մարդասիրական միջանցքի շուրջ։
➖Ազգայնականները ինտենսիվ կրակ են բացել բոլոր ուղղություններով, ներառյալ ենթադրյալ մարդասիրական միջանցքը դեպի Մարիուպոլ:
➖ՌԴ-ն միջանցքներ է բացել Չեռնիգովի, Կիևի, Սումիի, Խարկովի, Մարիուպոլի ուղղություններով։ Ավելի քան 14 հազար մարդ Ուկրաինայից և Դոնբասից մեկ օրում տարհանվել է Ռուսաստան։
➖Գրեթե 7,5 տոննա մարդասիրական օգնություն է առաքվել Ուկրաինա, իսկ 22,5 տոննան գտնվում է հավաքման կետերում։
***
Պեսկովը հայտարարել է Բելառուսի բացարձակ ռազմական աջակցության մասին. հարձակումը ՀԱՊԿ անդամի և հատկապես Մինսկի վրա կհավասարեցվի Ռուսաստանի Դաշնության դեմ հարձակմանը.
Էլ ինչ է ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը` «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
✔️Նրանք, ովքեր վախեցան կամ չհասկացան, թե ինչ է կատարվում և հեռացան երկրից, Ռուսաստանի Դաշնության թշնամիները չեն։ Թշնամիները նրանք են, ովքեր հանրային տարածքում «հարձակվում են» ռուս զինվորականների վրա։
✔️ Երկակի ստանդարտներ եղել են, կան և կլինեն Արևմուտքում, Մոսկվան և Մինսկը պետք է աշխատեն նրանց հետ։
✔️Արևմուտքի պատժամիջոցների խաղերը ուժեղ հարված հասցրին դոլարի և եվրոյի հեղինակությանը, այս գործընթացն այլևս հնարավոր չէ կասեցնել։
✔️Ռուսաստանի Դաշնությունում, հատուկ գործողության ֆոնին, կոշտ միջոցներ են ձեռնարկվում ոչ հավաստի տեղեկատվության դեմ, այստեղ մտածելու ժամանակ չկա։
***
Ռուսաստանի ՊՆ-ն` Ուկրաինայում իրականացված հատուկ գործողության վերջին զարգացումների մասին
➖ Խարկովի պաշտպանության շտաբին «Իսկանդեր»-ով բարձր ճշգրտության հարվածից հետո հաստատվել է ավելի քան 100 ազգայնականների և վարձկանների ոչնչացումը։
➖Գերճշգրիտ հարվածներով շարքից հանվել է Պոլտավայի շրջանի Միրգորոդ ռազմական օդանավակայանը, ոչնչացվել է քողարկված ուկրաինական մարտական ուղղաթիռներ և ինքնաթիռ։
➖Լոզովայի և Պավլոգրադի շրջաններում բարձր ճշգրտության հրթիռները ոչնչացրել են զրահատեխնիկա և զինամթերք, որոնք ուղարկվել էին Դոնբասում ուկրաինական զորքերին օգնելու համար:
➖Օրվա ընթացքում ավիահարվածների են ենթարկվել Ուկրաինայի 28 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հրթիռային և հրետանային զինատեսակների 2 պահեստ և տեխնիկայի կենտրոնացման 23 տարածք։
➖Հատուկ գործողության մեկնարկից ի վեր արդեն ոչնչացվել է 125 ուկրաինական ինքնաթիռ և 88 ուղղաթիռ։