Search
Close this search box.

Ռուս զինվորականները Բելառուսում Ուկրաինայից թալանած գույքի շուկա են բացել

Բելառուսի Նարովլյա քաղաքում ռուս զինվորականները շուկա են բացել Ուկրաինայում թալանած գույքի վաճառքի համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը կից հետախուզության գլխավոր վարչությունը, տեղեկացնում են ուկրաինական զլմ-ները։

Թալանի շուկայի «տեսականին» լայն է՝ լվացքի մեքենաներ և աման լվացող մեքենաներ, սառնարաններ, զարդեր, մեքենաներ, հեծանիվներ, մոտոցիկլետներ, սպասք, գորգեր, արվեստի գործեր, մանկական խաղալիքներ, կոսմետիկա։

«Մոզիր քաղաքում (Բելառուս) կուտակվում են ռուսական «ԿամԱԶ» բեռնատարներ, որոնցից զինվորները բեռնաթափում են թալանած իրերը: Թալանը Ռուսաստանի Դաշնություն է ուղարկում բելառուսական առաքման ծառայության միջոցով», հայտնել է հետախուզությունը:

Please enter a valid URL