Search
Close this search box.

Կիևի մարզում հայտնաբերվել է ուկրաինացի հայտնի ֆոտոլրագրող Մաքս Լևինի մարմինը. ում կողմից է սպանվել լրագողը

Կիևի մարզում հայտնաբերվել է ուկրաինացի հայտնի ֆոտոլրագրող Մաքս Լևինի մարմինը՝ հրազենային կրակոցների հետքերով։ Տեղական լրատվամիջոցներից բացի, նա երկար ժամանակ համագործակցել է «Ռոյթերս» լրատվական գործակալության հետ։ Նա 40 տարեկան էր։

Մարտի 13-ին Լևինը գնացել էր Կիևից հյուսիս ընկած շրջան վավերագրելու ռուսական ագրեսիայի հետևանքները, բայց այնտեղ մարտական գործողություններ էին սկսվել՝ ինտենսիվ հրետակոծությամբ ու նրա հետ կապն ընդհատվել էր։ Նրա մարմինը հայտնաբերվել է ապրիլի 1-ին, երբ ուկրաինական ուժերը առաջ էին շարժվել։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ռուսաստանցի զինծառայողները հրազենային երկու կրակոցով սպանել են նրան։ Անկախ աղբյուրներից դատախազության վարկածը հնարավոր չէ ճշտել։

Please enter a valid URL