Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ռազմական իրադրություն Ուկրաինայում. նոր քարտեզ է հրապարակվել

Ուկրաինական երկու ուղղաթիռներ մտել են Ռուսաստանի տարածք՝ թռչելով ծայրահեղ ցածր բարձրությամբ և հարձակվել են Բելգորոդում գտնվող նավթաբազայի վրա: Հարվածի արդյունքում հրդեհ է բռնկվել, տուժել է 2 մարդ։ Հայտնել է Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ ՌԴ ՊՆ-ն հաստատելով միջադեպը, նշել է, որ այդ օբյեկտից վառելիքի մատակարարում էր իրականացվում միայն քաղաքացիական տրանսպորտի համար։ Ռուսաստանի զինված ուժերի հետ ոչ մի առնչություն չունի հարվածի ենթարկված նավթաբազան։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հերքել է Ուկրաինայի կապը Բելգորոդի նավթաբազայի վրա հարձակման մեջ։

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը առավոտյան ճեպազրույցում հայտնել է, որ բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել է Ուկրաինայի զինամթերքի և հրթիռահրետանային սպառազինության հինգ պահեստ և վառելիքաքսուքային մեկ պահեստ: Օդում խոցվել են ևս մեկ ուկրաինական MИ-8 ուղղաթիռ և ութ ԱԹՍ, այդ թվում՝ Bayraktar TB2։ Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից ի վեր ոչնչացվել է 124 ինքնաթիռ և 81 ուղղաթիռ, 353 անօդաչու, 1 839 տանկ և այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 202 ռեակտիվ համակարգ, հրետանու և ականանետի 773 միավոր, ինչպես նաև հատուկ ռազմական ավտոտեխնիկայի 1 711 միավոր։

Չեռնիգովի շրջանում ռուս զինվորականների մոտ է հայտնվել ամբողջությամբ արդիականացված ուկրաինական Տ-64 տանկերը, որոնք հագեցած են ջերմատեսիլ նշանառության և դիտարկման սարքերով, ինչպես նաեւ այնպիսի կապի եւ նավիգացիայի միջոցներով, որոնք կիրառվում են ՆԱՏՕ-ի բանակում:

Ուկրաինայի ԶՈւ-ի գլխավոր շտաբը հաստատել է Իզյումի անցումը ՌԴ ԶՈւ-ի վերահսկողության տակ: Ուկրաինական կողմից ռուսական ստորաբաժանումների հեռացումը Գոստոմելից և Բուչայից չի հաստատվել: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, թե ռուսական ստորաբաժանումները լքել են Գոստոմելի «Անտոնով» օդանավակայանը։
Ուկրաինայի ճառագայթման գոտու կառավարման պետական գործակալության ղեկավար Եվգենի Կրամարենկոն BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ Զու զինծառայողները լքել են Չեռնոբիլի ատոմակայանը, սակայն նրանց մի մասը դեռևս գտնվում է ճառագայթման գոտում։ Նրա խոսքով՝ հեռանալով, ռուսական զինվորականներն իրենց հետ տարել են համակարգիչները և գույքի մի մասը, որը գտնվում էր կայանում։ Բացի այդ, Կրամարենկոն հայտարարել էր, որ նրանք գերեվարել են նաև Ուկրաինայի ՆԳՆ ազգային գվարդիայի մի քանի աշխատակիցների։

Դոնեցկի մարզում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի КА-52 եւ МИ-28H հարվածային ուղղաթիռների խումբն առանց ՀՕՊ-ի գոտի մտնելու գործողություններ են իրականացրել օդուժի անկառավարելի ավիացիոն հրթիռներով: МИ-28-ին հարված է հասցվել շարժական զենիթահրթիռային համալիրով: Անձնակազմին հաջողվել է փրկվել։

Ի դեպ, Ռուսական զորքերը վերահսկում են Խարկովի մարզի Իզյում քաղաքը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն։ Իզյումի բնակչությունը կազմում է 50 000, սակայն այն կարևոր երկաթուղային հանգույց է։

Իսկ readovka.news-ը հրապարակել է ռազմական գործողոթյունների քարտեզը՝ ապրիլի 1-ի դրությամբ:

Please enter a valid URL