ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան ոչնչացրել է ուկրաինական ռազմական օդանավակայանները։ Մանրամասները ներկայացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
▪️Օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով շարքից հանվել են Պոլտավա և Դնեպրոպետրովսկ քաղաքների ռազմական օդանավակայանները:
▪️Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Սումի քաղաքի և Ուրոժայնոյե բնակավայրի շրջանում ոչնչացրել են ուկրաինական երկու Մի-24 ուղղաթիռ: Օդում ոչնչացվել է նաև ուկրաինական 24 անօդաչու թռչող սարք։
▪️Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները գրավել են Նովոբախմուտովկայի մեծ մասը և մարտ են վարում Ուկրաինայի օդադեսանտային զորքերի 25–րդ առանձին բրիգադի հեռացող ստորաբաժանումների հետ։
▪️Գիշերվա ընթացում այդ շրջանում ոչնչացվել է մոտ 40 ազգայնական, տանկային և երկու մոտոհրաձգային դասակ, ինչպես նաև ականանետային մարտկոց:
▪️Այսօր առավոտյան օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել են Կրեմենչուկի նավթավերամշակման գործարանի բենզինի և դիզելային վառելիքի պահեստարանները, որտեղից իրականացվել է երկրի կենտրոնական և արևելյան շրջաններում գտնվող ուկրաինական զորախմբի մատակարարումը:
▪️Գիշերվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան և հրթիռային զորքերը խոցել են ուկրաինական 67 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ կառավարման երկու կետ, հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի երկու պահեստ, ինչպես նաև ուկրաինական ԶՈւ մարտական տեխնիկայի կենտրոնացման 54 շրջան: