Search
Close this search box.

«Հրապարակ». Ռուսաստանը «պատժել» է Փաշինյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք է նախաձեռնել՝ ապրիլի 5-ին, ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում՝ Արցախն ու Հայաստանը փրկելու համար։ Ուշագրավ է, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Ալիեւ-Փաշինյան հանդիպումը Մոսկվայում է լինելու:

Շաբաթներ առաջ Փաշինյանը հայտարարել էր ապրիլին Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի մասին, անգամ օրն էր նշվում՝ ապրիլի 9, սակայն այն հետաձգվեց, եւ պարզվեց, որ Բրյուսելում ապրիլի 6-ին հանդիպում է լինելու, ինչը, մեր տեղեկություններով, անակնկալ է եղել նաեւ Ռուսաստանի համար:

Ի դեպ, Փաշինյանի ռուսաստանյան այցերին մշտապես նախորդել է այց որեւէ եվրոպական երկիր` Լիտվա, Բելգիա, Ֆրանսիա: Ապա հաջորդել է սահմանային էսկալացիա` Ռուսաստանը «պատժել» է Փաշինյանին` ձեռք քաշելով մեր սահմանները պաշտպանելու պարտականությունից: Ընդդիմությունը մտավախություն ունի, որ Բրյուսելում կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերվելու, եւ դրա արդյունքում Հայաստանի նկատմամբ ՌԴ «սանկցիաներն» այս անգամ ավելի ծանր են լինելու, ուստի որոշել են կանխել դա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL