Վայոց ձորի մարզպետի նախկին տեղակալ Ռազմիկ Տոնոյանը պաշտոնն զբաղեցնելու համար ակնհայտ փաստաթուղթ ներկայացնելու գործով Վերաքննիչ դատարանի կողմից արդարացվել է, բեկանանվել է առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը։
Վերաքննիչ դատարանում գործը քննել են դատավորներ Հարություն Մնացականյանը, Արսեն Նիկողոսյանը և Վազգեն Ռշտունին։
Ռազմիկ Տոնոյանի պաշտպանը Գայանե Հովակիմյանն է։
Հիշեցնենք, որ 2019թ. օգոստոսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքի առթիվ, որը նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Ռազմիկ Տոնոյանը, ով 2018 թվականից մինչև 2019 -ի հուլիս ամիսն աշխատել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալ ըստ մեղադրանքի՝ կառավարության անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի կեղծ դիպլոմ։ Առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել, վճիռը բողոքարկվել էր։
Ռազմիկ Տոնյանը թե առաջին ատյանի դատարնում և թե Վերաքննիչ դատարանում պնդել էր, որ նման արարք չի կատարել։
«Իմ դիպլոմը կեղծ չի եղել և չէր կարող լինել»,-ասել է նա։