Search
Close this search box.

Հոր սիրտը չդիմացավ՝ միացավ որդուն. մահացել է Արցախյան 44 օրյա պատերազմի անմահ հերոս Արթուր Բալասանյանի հայրը` Սերյոժա Բալասանյանը

Մահացել է 44 օրյա պատերազմի անմահ հերոս Արթուր Բալասանյանի հայրը` Սերյոժա Բալասանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմինա Դովլաթբեկյանը։

«Եվ ոչ ոք այդպես էլ չխոսեց հայրերի ցավի մասին…զավակ կորցրած հայրերի, որոնք իրենց ամբողջ կյանքի բացթողումներն ու երազանքները որդիների ապագայի մեջ էին տեսնում։

Եվ ոչ ոք երբեք չմտածեց, թե ինչպե՞ս են դիմանում ուժեղները, ովքեր սպիտակահեր դարձան մինչև որդի մեծացնելն ու այդ սպիտակները կրկնակի ավելացան որդուն բանակ ճանապարհելուց հետո։ Խոնարհվում ենք»,- գրել է Դովլաթբեկյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Սերյոժայի Բալասանյանը Արցախյան վերջին պատերազմի առաջին զոհերից է։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արթուրը դիրքերում էր։ Զոհվել է հենց այդ օրը՝ 5 ընկերների հետ։ Նրա մարմինը գտնվել է միայն փետրվարին, այն նույն դիրքում, որտեղ եղել է վերջին ժամերին: «Ժպիտով տղա». այսպես են հիշում Արթուրին նրան ճանաչողները։

Please enter a valid URL