Ուկրաինացիները պայթեցրել են Բելգորոդի նավթային պահեստները: Մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նշել է, որ հրդեհը բռնկվել է ուկրաինական երկու ուղղաթիռների ավիահարվածի հետևանքով:
Բելգորոդում արդեն մարում են նավթի պահեստում բռնկված հրդեհը, իսկ տեղի ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ ձեռնարկության երկու աշխատակից վիրավորվել է։
Հիշեցնենք՝ մեկ օր առաջ պայթում էին նույն Բելգորոդի զինապահեստները: