Search
Close this search box.

Փաշինյանը փորձու՞մ է քցել Պուտինին. Ինչո՞վ է դա սպառնում Հայաստանին

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանն իր հռետորաբանությամբ առավելագույնս հավատարիմ է եղել Ռուսաստանին, մշտապես պատմել է երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության և դրա ամրապնդման կարևորության մասին։ Ընդ որում, մենք բոլորս գիտենք, որ Փաշինյանն իր էությամբ ռուսատյաց է և դավաճան։

«Փաշինյանը Պուտինին չի՞ քցի» հարցը հաճախ է տրվել և շատերի կողմից։ Ինձ համար միշտ երկաթե փաստարկ է եղել ռուսական բանակը, որն իրեն ինչպես երբեք վստահ է զգում Հայաստանում։ Բայց արդյո՞ք դս կկանգնեցնի Փաշինյանին։ Ես արդեն այդքան էլ վստահ չեմ։

Վերջին օրերը նշանավորվեցին մի շարք շատ տարօրինակ գործընթացներով։ Սկզբում դավաճանական իշխանությունները Բաքվի հետ միասին խաղարկում էին Արցախում գազի անջատումը, ինչը պետք է հանգեցներ գրեթե մարդասիրական աղետի և Փառուխ գյուղը հանձնելուն՝ Քարագլուխ ռազմավարական բարձունքի հետ միասին։ Եվ այդ ամենն ուղեկցվում էր իշխանամետ տեղեկատվական ռեսուրսների տեղեկատվական հիստերիայով։ Նպատակը արցախցիներին (որոնք ատելի են ինչպես Հայաստանի դավաճանական կառավարությանը, այնպես էլ Բաքվին) ահաբեկելն էր ու, իհարկե, ռուս խաղաղապահների վարկաբեկումը։

Առաջին խնդիրը չհաջողվեց, արցախցիները, ինչպես երբեք, պատրաստ են պատերազմի, նման տրամադրվածություն չի եղել նույնիսկ 2020 թվականին։ Արդեն մի քանի պատերազմներ անցած մարդիկ պատրաստ են գնալ մինչև վերջ, մարդկանց պետք է հստակություն, արցախցիները պատրաստ են գնալ և մեռնել, բայց լուծել արցախյան հարցը և իրենց երեխաներին ապահովել հանգիստ կյանք սիրելի հողի վրա, այլ ոչ թե ապրել ամենօրյա տեռորի մեջ։ Խաղաղապահների հետ կապված իրավիճակն ավելի բարդ է։

Չնայած այն կոշտ դիրքորոշումներին, որոնք ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարությունը, մենք հասկանում ենք, որ նրանք, ցավոք, բավարար մեխանիզմներ չունեն նման խնդիրների լուծման համար։ Ընդ որում՝ օդ բարձրացրած ավիացիան և խաղաղապահ զորակազմի հետագա ուժեղացումը խոսում է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի վճռականության մասին, ով ավելի վաղ ենթարկվել էր ադրբեջանական ԶԼՄ-ների զանգվածային հարձակումներին։
Սա միայն սկիզբն է.

Հայաստանի դավաճան կառավարությունն արդեն որերորդ օրն է ՝ բառացիորեն ծնկի է գալիս, խնդրում է Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագիր, նույն դիրքորոշումն ունեն նաև Թուրքիայի նկատմամբ։ Դավաճան իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել` առանց նախապայմանների, բայց ո՛չ թուրքերը, ո՛չ ադրբեջանցիները չեն համաձայնում են։ Ինչո՞ւ։ Դե, այստեղ երկու տարբերակ կա. կամ էլ ավելի սարսափելի բան են պատրաստում, կամ ուզում են ուժով վերցնել ամբողջը։

Զուգահեռաբար շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում Ռուսաստանի նկատմամբ։ Փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել էին մոտալուտ հանդիպում անցկացնել Մոսկվայում։ Ի սկզբանե հանդիպումը նախատեսված էր ապրիլի 9-ին, այժմ ապրիլի 9-ին Մոսկվայում, ըստ ամենայնի, կլինի Արաբատ Միրզոյանը, իսկ Փաշինյանը պետք է գար ապրիլի 18-19-ը, այժմ հանդիպումը կրկին կարող է հետաձգվել: Ինչո՞ւ։ Արդեն գրել էի, որ Փաշինյանի հաջորդ այցը կարող է դառնալ ոչ թե հերթական այց, այլ նշանավորվել «Նոր դարաշրջանով»։ Խոսում էին, որ Փաշինյանը կարող էր նույնիսկ երբեք չվերադառնալ Հայաստան այդ ուղևորությունից հետո՝ միանգամից ուղևորվելով Դոնի Ռոստովի կամ Բելառուսի դաչա։

Հաջորդի՞վ
Մոսկվայում հանդիպման հետաձգման մասին տեղեկատվության ֆոնին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է Ալիևի օգնականի հետ, իսկ Փաշինյանն ապրիլի 6-ին ԵՄ առաջնորդների և անձամբ Ալիևի հետ քննարկելու է անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցումը: Ահա այսպիսի բաներ։ Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը հանկարծ հետաքրքիր դարձավ Եվրոպային, և նա փորձում է խաղարկել այդ խաղաթուղթը։

Կարծում եք Նիկոլի գլխավոր հովանավոր Խաչատուր Սուքիասյանը հենց այնպես ադրբեջանցիներին ու թուրքերին եղբայրներ անվանեց։ Ի դեպ, հիշու՞մ եք, վերջերս Ֆրանսիայի դեսպանը հանդիպել էր խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Այնտեղից հայտնել են, որ Ֆրանսիայի դեսպանին կարելի է թեկուզ վաղը Նիկոլի երեխաներին քավոր կարգել, այնպես որ պաշտոնական Ֆրանսիան հիմա այնքան է աջակցում Նիկոլին, որ նույնիսկ դիվանագիտական կանոնները չի պահպանում։

Ինչո՞վ է դա սպառնում Հայաստանին։
Պատկերացրեք, որ վաղը Երևանի պաշտոնական կուրսը փոխվում է դեպի ԵՄ-ի հետ ռազմավարական դաշինք, բաց սահմաններ և բարեկամություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչին հետևում են ռուս զինվորականների դուրսբերումը, ինչպես նաև բացահայտ թշնամական հռետորաբանության Ռուսաստանի նկատմամբ։ Ինչի՞ դա կհանգեցնի։ Առնվազն դա կհանգեցնի քաղաքացիական պատերազմի, առավելագույնը` Ռուսաստանի կողմից մեծ պատերազմի Հայաստանի համար

Ազատագրում ֆեյսբուքյան էջ, Միկա Բադալյան

Please enter a valid URL