Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի սկզբից ի վեր ռուս զինվորականներն առևանգել են 11 քաղաքների քաղաքապետերի, հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովային։
«Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում ռուս զինվորականների կողմից մարդկանց զանգվածային առևանգումները շարունակվում են… Ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից ի վեր ռուսները առևանգել են 11 քաղաքների քաղաքապետերի և 8 այլ մունիցիպալիտետների», — ասել է Դենիսովան։