Search
Close this search box.

Շուտով ԱՀ ՊԲ-ն կկազմալուծվի, դրա գործառույթների մի մասն էլ կտան կամ տեղի Ոստիկանությունը կամ ԱԱԾ-ին. Արգիշտի Կիվիրյան

Եթե ես ճիշտ եմ հասկանում զարգացումների տրամաբանությունը, ապա շուտով Արցախի պաշտպանության բանակը կկազմալուծվի, դրա գործառույթների մի մասն էլ ներքին կարգով կտան կամ տեղի Ոստիկանությունը կամ ԱԱԾ-ին, կամ էլ ԱԻն-ին, կամ կբաժանեն դրանց մեջ։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Որ դրանից հետո Բաքվի հետ «խաղաղության դարաշրջան» բացող Նիկոլը ադրբեջանցիներին ասի, որ կատարել է նաեւ նոյեմբերի 9-10 հայտարարության 4-րդ կետը։ Այս մարդիկ համառորեն չեն հասկանում կամ իրենց արգելել են հասկանալ, որ այն հայտնի անեկդոտի մեջի հերոսի պես, եթե ունիտազն էլ բերեն, ու անգամ իրենց քամակն էլ ցուցադրեն, մեկա վերջում զուգարանի թուղթը չեն ստանալու, ու նույն կերպ, քանի մենք ապրում ենք այս տարածաշրջանում, ու ունենք պետականության հավակնություններ, ապա ինչ ուզում ա անենք, թուրքա-ադրբեջանական դաշինքը մեզ հանգիստ չի թողնելու։ Տեորետիկ որոշ ժամանակ հանգիստ ապրելու համար կա մեկ ճանապարհ՝ եթե քրդերը մեր ու Թուրքիայի միջեւ ստեղծեն բուֆերային պետություն, իսկ մենք էլ կարողանանք հասնել Ադրբեջանի ապաթյուրքացմանը…»,- գրել է Կիվիրյանը։

Please enter a valid URL