Search
Close this search box.

Ի՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը քարոզարշավի է մասնակցել, նա ՊՆ ղեկավարն է, ոչ թե ԳՇ պետը․ Արփի Դավոյան

«Ի՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը քարոզարշավի է մասնակցել, նա ՊՆ ղեկավարն է, ոչ թե ԳՇ պետը»․ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց քպ-ական պատգամավոր Արփի Դավոյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ ադրբեջանցիների կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժելու օրը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վեդիում մասնակցում էր ՔՊ ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանի քարոզարշավին․

«ՀՀ պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոնյա է, իսկ ՀՀ պաշտպանության նախարարն այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, եւ երեկոյան ութից հետո հանդիպել է կուսակցականների հետ, ի՞նչ խնդիր կա ըտեղ, ոչ մի խնդիր»,- ասել է Արփի Դավոյանը։

Please enter a valid URL