Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանի ուղերձը Հայ Առաքելական Եկեղեցուն

Ինչպես և կանխատեսել էինք, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չհրաժարվեց Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու իր մտահղացումից, չնայած Գերագույն հոգևոր խորհրդի և Հայ Առաքելական եկեղեցու բացասական դիրքորոշմանը: «Ցանկանում ենք վերահաստատել, որ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ աշխարհի մարդկության համար: Ինչպես նաև մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի՝ դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում»:

Այս հաղորդագրությունը ունի մի քանի կարևոր ուղերձ, որոնք ուղղված են առաջին հերթին Հայ Առաքելական եղեղեցուն, և որոնց հետ Հայ Առաքելական եկեղեցին լավ կլինի, եթե հաշվի նստի: Նախ, Գագիկ Ծառուկյանը ասում է, որ ինքը Հիսուս Քրիստոսի արձանը կառուցում է հայ ժողովդին միաբանելու, և ոչ թե բաժանարար գծեր ստեղծելու համար, ազգը հիմա էլ բաժանելու արձանը կառուցելու կողմնակիցների և հակառակորդների միջև, ինչին կարող է հանգեցնել Եկեղեցու դիրքորոշումը:

Խոսելով հայ ժողովդի մասին, Ծառուկյանը Եղկեղեցուն հասկացնում է, որ հայ ժողովուդը բազմատարր է, կազմված է ինչպես Հայ առաքելական եկեղեցու, այնպես էլ Հայ կաթողիկե, Հայ ավետարանչական և բազմաթիվ այլ քրիստոնեական եկեղեցիների հետևորդներից, և Հիսուս Քրիստոսի արձանը կարող է լինել բոլոր հայ քրիստոնյաների միավորման և միաբանության խորհրդանիշը, անկախ արձանի նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքից:

Բայց ամենակարարևոր ուղերձն այն է, որ արձանը կառուցվում է «Ողջ աշխարհի մարդկության» համար: Ծառուկյանը Հայ Եկեղեցուն ուզում է հասկացնել, որ պետք չէ ամեն ինչին նայել սեփական նեղ ու սահմանափակ դիտանկյունից: Հայաստանը աշխարհի մի մասնիկն է, և ինչպես հայ մարդն է հիանում համաշխարհային մշակույթի, այդ թվում ճարտարապետության գլուխգործոցներով, համարելով դա մարդկության ձեռքբերումը, այնպես էլ Հայաստանում կառուցվող ճարտարապետական կոթողներները միայն ազգային չեն, այլ համամարդկային:

Կընդունի Հայ առաքելական եկեղեցին Ծառուկյանի ուղերձները, թե կշարունակի գնալ հակադրության ուղով՝ իր որոշելիքն է: Մենք որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ, կարծում ենք, որ հակադրությունն ու հակամարտությունը որևէ լավ տեղ չեն տանում, և դրանից հաստատ չի շահելու ոչ Հայաստանը և ոչ էլ հայ ժողովուրդը, որոնց ծառայելուն է կոչված նաև Հայ եկեղեցին:

Ամեն․․․

Armlife.am

Please enter a valid URL