Search
Close this search box.

Սա է իրականությունը․ Զելենսկին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի ու բանակցությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձում գնահատականներ հնչեցնելով ստամբուլյան բանակցությունների վերաբերյալ՝ ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերն են իրենց գոյատևման միակ երաշխավորը:

«Թշնամին դեռ մեր տարածքում է: Մեր քաղաքների գնդակոծությունները շարունակվում են: Մարիուպոլը շրջափակված է: Հրթիռակոծությունները չեն դադարում: Սա է իրականությունը: Սրանք փաստեր են… Այո՛, մենք կարող ենք դրական անվանել այն ազդակները, որոնք լսում ենք բանակցային հարթակից։ Բայց այդ ազդակները չեն խլացնում ռուսական արկերի պայթյունները»,- հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը հասկանում է բոլոր ռիսկերը և հիմքեր չի տեսնում վստահելու ագրեսոր պետության այս կամ այն ներկայացուցչի խոսքերին:

Please enter a valid URL