Search
Close this search box.

Կիևը զինվորականներին հրամայել է բեմադրված տեսանյութեր նկարահանել. ՌԴ ՊՆ

Ըստ ՌԴ ՊՆ–ի` ուկրաինական զորքերն օգտագործում են ՌԴ զինված ուժերի կողմից հայտարարված լռության ռեժիմները՝ իրենց մարտունակությունը վերականգնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Կիևն ազգային ԶՈւ–ին հրամայել է բեմադրված նկարահանել, իբր, ռուսների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող ջարդերը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ Նրա խոսքով` այդ մասին պատմել են գերի ընկած ուկրաինացի զինվորականները։
«Ըստ հանձնված ուկրաինացի զինծառայողների ցուցմունքների՝ ազգայնական գումարտակները Կիևի իշխանություններից համակարգված հրահանգներ են ստանում՝ բեմադրված տեսանյութեր պատրաստելու, իբր, ռուս զինծառայողների կողմից իրականացված վայրագությունների և խաղաղ բնակչության կոտորածների, սոցիալական ենթակառուցվածքների կողոպուտի և ոչնչացման մասին»,- ասել է գեներալը։

Նա նաև նշել է, որ ազգայնականներն առանձնահատուկ ցինիզմով են կատարում այդ հրահանգը` «չխնայելով ո՛չ կանանց, ո՛չ ծերերին, ո՛չ երեխաներին»։
Միզինցևը բացատրել է, որ նման նյութերի նպատակը ՌԴ ԶՈւ հատուկ ռազմական գործողության անցկացման շուրջ բացասական տեղեկատվական ֆոն ստեղծելն է։

Նա նաև հայտնել է, որ ուկրաինական զորքերն օգտագործում են ՌԴ զինված ուժերի կողմից հայտարարված լռության ռեժիմները՝ իրենց մարտունակությունը վերականգնելու ու զինյալների բնակելի թաղամասերում գտնվող դիրքերը զինելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 34–րդ օրը։

Please enter a valid URL