Search
Close this search box.

Ռուսաստանի ռազմական նպատակը

Լրագրող Միքայել Յալանուզյանը գրում է.

Ուկրաինական պատվիրակությունը հայտնել է, որ հրաժարվելու է միանալ որևէ ռազմական դաշինքի, ու մի շարք երկրներ լինելու են նրա անվտանգության երաշխավորը։ Այդ երաշխավորությունը չի տարածվելու Ղրիմի, Սևաստոպոլի, Դոնեցկի և Լուգանսկի վրա։ Մի քանի այլ դրույթներ էլ կան, բայց ամենակարևորը կարծես թե սրանք են։
Մնում է իմանանք, թե Ռուսաստանի դիրքորոշումը որն է։ Դատելով մի շարք հայտարարություններից՝ կարելի է ենթադրել, որ ուկրաինական առաջարկները վերապահումներով կընդունվեն։

Ռուսաստանի պաշտոնական հայտարարություններից կարելի է ենթադրել, որ իրենց ռազմական նպատակը Ղրիմն է, Դոնեցկը և Լուգանսկը, և ավելի հեռու գնալու մտադրություն, կարծես թե, չունեն։
Կապրենք, կերևա։

Please enter a valid URL