Ուկրաինան գրավոր առաջարկներ է ներկայացրել՝ իրավիճակի հանգուցալուծման համար։ Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ներկայացրել է ուկրաինական պատվիրակության գրավոր առաջարկները, որոնք նրա կարծիքով նախքան ներկայացվելը համաձայնեցվել է Ուկրաինայի ղեկավարության հետ։
Ըստ այդմ՝ Ուկրաինան համաձայն է հռչակվել ոչ միջուկային, մշտապես չեզոք պետություն՝ միջազգային իրավական երաշխիքների ներքո։ Ընդ որում՝ թվարկված են նաեւ այն պետությունները, որոնք կարող են երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը։
Ուկրաինայի համար նախատեսված անվտանգության երաշխիքները չեն տարածվում Դոնբասի ու Ղրիմի վրա։ Այսինքն՝ Ուկրաինան հրաժարվում է վերադարձնել դրանք՝ ռազմական ճանապարհով։ Սակայն դա հնարավոր են համարել դիվանագիտական ճանապարհով, ինչը Մեդինսկու դիտարկմամբ՝ ոչ մի կերպ չի համապատասխանում ռուսական կողմի դիրքորոշմանը, բայց նշել է, որ դա Ուկրաինայի դիրքորոշումն է։
Ուկրաինան հրաժարվում է անդամակցել ռազմական դաշինքների օտարերկրյա ռազմական բազաների և զորախմբերի տեղակայումից, զորավարժություններին մասնակցելուց՝ առանց երաշխավոր պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության համաձայնության։
Ռուսաստանը չպետք է դեմ լինի Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանը։ Նաեւ առաջարկել են, որ կողմերի վերջնական որոշումը ամրագրվի փաստաթղթով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։