Search
Close this search box.

Ռուսական կողմը այլևս դեմ չէ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությանը․ նոր պայմանավորվածություններ

Ուկրաինայի գրավոր առաջարկները ենթադրում են հրաժարում Ղրիմը և Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկությունից, ասել է Ուկրաինայի պատվիրակության հետ ռուսական կողմի գլխավոր բանագնաց, ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին։ Նաև, ըստ նրա, Կիևի առաջարկները ներառում են այն երկրների ցանկը, որոնք կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխավորները, գրում է «ՏԱՍՍ»-ը։

Մեդինսկին հավելել է, որ Կիևի առաջարկները ներառում են Ուկրաինան միջազգային իրավական երաշխիքներով մշտապես չեզոք պետություն հռչակելը։

Բացի այդ, ռուսական կողմը այլևս դեմ չէ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությանը։

Ինչ վերաբերում է Ղրիմին, Ուկրաինան առաջարկել է հետևյալ սխեման՝ 15 տարի շարունակ Ռուսաստանի հետ բանակցություններ վարել դրա կարգավիճակի շուրջ։ Այս բանակցությունների ընթացքում կողմերը պարտավորվում են ռազմական ուժ չկիրառել Ղրիմի հարցը լուծելու համար։

Դոնեցկի և Լուգանսկի հետ կապված իրավիճակը նույնպես կհստակեցվի որպես առանձին կետ և պետք է քննարկվի անձամբ Պուտինի և Զելենսկու միջև:

Please enter a valid URL