Search
Close this search box.

Ի՞նչ ասաց Շոյգուն

Ուկրաինացի զինծառայողները անխոհեմ կերպով են կիրառում իրենց զենքի առանձին տեսակները, ինչը սպառնալիք է ստեղծում տարբեր տարածաշրջաններում, այդ թվում` Սև ծովում: Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

▪️Սև ծովում իրական սպառնալիք է ստեղծվել քաղաքացիական նավերի համար։ Թուրք զինվորականները Ռումինիայի ափերի և Բոսֆորի նեղուցի մոտ երկու ծովային ական են վնասազերծել:

▪️Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելն անպատասխանատու քայլ է, իսկ դրա անվերահսկելի բաշխումը կարող է սպառնալիք ստեղծել եվրոպական պետությունների համար։

▪️Բնակչությանն ու վարձկաններին զենք տալը միայն բարդացնում է իրավիճակը և հետագայում կարող է սպառնալիք ստեղծել հենց եվրոպացիների համար:

▪️ Ուկրաինայում հատուկ գործողությունը կշարունակվի, քանի դեռ չեն հասել առաջադրված նպատակներին:

▪️Ռուս զինվորականները հատուկ գործողության ընթացքում Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների, Ուկրաինայի բնակչությանը ակտիվորեն օգնում են խաղաղ կյանք հաստատելու հարցում:

«6 079 տոննա բեռ է հասցվել 210 բնակավայր», — հայտնել Է Շոյգուն:

Please enter a valid URL