Անհայտ անձը զանգահարել է Ռուսաստանի համապատասխան մարմիններ ու հայտարարել, որ Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռի մեջ կա ռումբ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Վայրէջքից հետո ուժային կառույցների ներկայացուցիչները կզննեն ինքնաթիռը», — ասել է գործակալության աղբյուրը։