Search
Close this search box.

Ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա, եթե Եվրոպան այդ հնարավորությունը մերժեն․ Պեսկով

Ռուսաստանը կհրաժարվի գազ մատակարարել Եվրոպային, եթե վերջիններս դրա դիմաց ռուսական ռուբլով վճարումներ չիրականացնեն։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա, եթե նրանք այդ հնարավորությունը մերժեն։ Սակայն հենց որ մենք իմանանք նրանց վերջնական որոշման մասին, արդեն կորոշենք, թե ինչ անել։ Սակայն պարզ է, որ այս առումով մենք բարեգործություն չենք անելու եւ անվճար գազ Արեւմտյան Եվրոպա չենք ուղարկելու։ Չեն վճարի, գազ չեն ստանա»,- PBS ամերիկյան ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է Պեսկովը։

Please enter a valid URL