Search
Close this search box.

Կրակոցներ Արարատի մարզում. հրազենային վիրավորում է ստացել Արտաշատում հայտնի «Գազի Հովոն»

Այսօր՝ մարտի 28-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ժամը 20:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը հրազենային վնասվածքներ է ստացել պարանոցի, որովայնի և մարմնի այլ հատվածներում:

Իրավապահները պարզել են, որ քաղաքացու վրա մի քանի կրակոցներ են արձակել Արտաշատ քաղաքի դրամատիկական թատրոնի մոտ: Աղբյուրի տեղեկություններով, վիրավորը Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» է:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի ամբողջական տվյալները, և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Please enter a valid URL