Search
Close this search box.

Զելենսկին նոր ուղերձ է հղել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ուկրաինացի զինվորներին՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում գտնվող Իրպին քաղաքը ռուսական զորքից ազատագրելու համար։ Նա ղեկավարը նշել է, որ հակառակորդը շարունակում է հետ մղվել Կիևից։ Այս մասին ասվել է Զելենսկու ուղերձում։

«Սակայն դեռ վաղ է խոսել Կիևի մարզի այս հատվածում անվտանգության մասին, մարտերը շարունակվում են»,- զգուշացրել է Ուկրաինայի ղեկավարը։

Նա նշել է, որ ռուսական զորքերը շարունակում են պահել մարզի հյուսիսային հատվածը, ունեն դրա համար ռեսուրսներ ու կենդանի ուժ, ինչպես նաև փորձում են վերականգնել կորուստներ կրած ստորաբաժանումների մարտունակությունը։

«Նրանց կորուստների չափը, նույնիսկ 90 տոկոսի մակարդակում, փաստարկ չէ, որ նրանք կանգ առնեն», — հավելել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Please enter a valid URL