Վերջին օրերին բուռն քննարկումների առիթ հանդիսացած Ալեն Սիմոնյանի և բացառապես իշխանական պատգամավորներից կազմված 11 հոգանոց պատվիրակության Բալի այցելության վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար ԱԺ աշխատակազմը ի պատասխան «Մեդիալաբի» հարցման 30 օր ժամանակ է խնդրել։
«Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման պատասխանը կտրամադրվի մինչև ս․թ․ ապրիլի 20-ը»,- ի պատասխան «Մեդիալաբի» տեղեկացրել են ՀՀ Ազգային ժողովի աշխատաՀիշեցնենք, որ մարտի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ինդոնեզիայի Բալի կղզում կազմակերպված Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար մարտի 15-ին կարգադրություն էր ստորագրել։ Կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը 11 հոգանոց կազմով, 2022 թվականի մարտի 18-23-ը պետք է մասնակցեր վեհաժողովին։
Ինչպես տեղեկացնում է ԱԺ հաղորդագրությունը՝ գագաթնաժողովի հիմնական ուղղվածությունը «Հասնելով զրո արտանետումների. խորհրդարանների մոբիլիզացիան կլիմայի փոփոխությունների շրջանակում գործելու համար» խորագրով քննարկումների շարքն է: կազմից։
Մինչ ԱԺ պտասխանը, ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Համբարջումյանը հետևյալ հաշվարկն է արել
Բալիում հանգիստ-այցելությունից հետաքրքիր մանրամասներ են պարզվել
Հաշվի առնելով, որ Բալիում կայացած համաժողովի կազմակերպիչ Ինդոնեզիայի կառավարության պահանջներից մեկը իրենց ընտրած 6 թանկարժեք հյուրանոցներից մեկում հյուրանոցային համար ամրագրելն էր, որոնցից 4-ը` 5, իսկ երկուսը` 4 աստղանի են՝ քովիդի կանխարգելիչ միջոցառման պատրվակով, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի պատվիրակությունը ևս չէր կարող խուսափել այդ կանոնից՝ միջինում վճարելով ամեն անձի համար 200-300 դոլար մեկ անձը մեկ համարում։
Երևան-Բալի-Երևան տոմսերը ևս դժվար է մատչելիների շարքին դասելը, մեկ հոգու էկոնոմ դասի տոմսը ամենահամեստ հաշվարկներով կարող է արժեցած լինել 2000-2500 դոլար։