Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ասվում է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված ԼՂ հակամարտությունում ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։
«Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում որևէ խախտում չի արձանագրվել»,- ասվում է զեկույցում։
Նախարարությունը հավելել է, որ պարեկություն է իրականացվել նաև չորս երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Բացի այդ, ռուս խաղաղապահները ուղեկցել են ուխտավորներին Ամարասի և Գանձասարի վանքեր։