Պաշտոնական Բաքուն ասում է, որ գրավել են «Фаррух»-ը և պատրաստակամ են էլ ավելի շատ գյուղեր գրավել:
Պաշտոնական Երևանը նախընտրում է ՏԻՄ ընտրություններով զբաղվել և գրեթե ոչինչ չի ասում:
Պաշտոնական Մոսկվան ասում է, որ ադրբեջանցիները պետք է ետ քաշվեն «Фурух»-ից:
Պաշտոնական Ստեփանակերտն ասում է, որ Փառուխը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո:
Պաշտոնական Բաքուն ավելացնում է, որ «Фурух» գյուղ չկա, փոխարենը՝ կա «Фаррух» անվանմամբ գյուղ:
Պաշտոնական Մոսկվան, սկսած մարտի 24-ից, Փարուխը «Фурух» է անվանում:
Ճիշտն ասած, այսքան պաշտոնականների մեջ ինձ հետաքրքրեց՝
1. Ինչու՞ է պաշտոնական Մոսկվան հենց մարտի 24-ից (Փառուխի գրավման օր) անվանափոխել գյուղը:
2. Ինչպե՞ս է պաշտոնական Երևանի առողջությունը:
3. Արդյո՞ք, եթե Փառուխը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ապա գյուղի բնակիչները կարող են վերադառնալ գյուղ:
4. Որտե՞ղ մնաց Քարագլուխը:
5. Անվանափոխելով Փառուխը, ի՞նչ իրավական նպատակներ է հետապնդում պաշտոնական Մոսկվան:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան