Բաքուն պատասխանել է Երևանին.
Ադրբեջանի ԱԳՆ-ն շինծու է անվանել Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը Ադրբեջանի Հանրապետության ղարաբաղյան շրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Բաքուն հիշեցրել է հայկական կողմին, որ ինքնիշխան ադրբեջանական տարածքների մասին մեկնաբանությունները Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ են և միջազգային իրավունքի խախտում։
Հայաստանը, կեղծ մեղադրանքներով դիմելով միջազգային հանրությանը, պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը կախված է միայն եռակողմ հռչակագրի բոլոր դրույթների անվերապահ կատարումից, ընդգծել է նախարարությունը։
«Հայաստանի կողմից ձեռնարկված բոլոր մյուս քայլերը, որոնք հակասում են համատեղ հայտարարությանը, միայն կխոչընդոտեն խաղաղության կառուցման գործընթացին», — ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։