Search
Close this search box.

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի ապրիլի 30-ն է:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:
Խնդրում ենք դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին և ստանալ դիմումը նախարարություն մուտքագրվելու վերաբերյալ ստացական:

Please enter a valid URL