Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում. դանակահարված վիճակում տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել 2 երիտասարդ

Երեկ՝ մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 19:30-ի սահմաններում, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 23-ամյա Արշակ Խ.-ն է: Մինչ իրավապահները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 21:10-ին, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ միջին երրորդականի առաջային մակերեսի կտրած վերք, թիկունքի կտրած վերքով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները թիվ 1 Համալսարանական հիվադանոցից մեկնել են նշված բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները հայտնել են, որ վիրավորը նույնպես ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Եվ մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 33-ամյա Գագիկ Ս.-ն է:

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով ճշտել են, որ նշված անձինք, նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ա. Տիգրանյան փողոցի 30 շենքի բակում, վիճաբանություն են ունեցել անհայտ անձի հետ, ով սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է նշված անձանց:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Գագիկ Ս.-ն՝ իր ընկերներ, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Արմեն Կ.-ի և Արշակ Խ.-ի հետ գնացել են Ա. Տիգրանյան փողոցի 20 շենքի բակ՝ նույն փողոցի բնակիչ, 47-ամյա Արթուր Գ.-ի հետ ինչ որ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու, որտեղ էլ տեղի է ունեցել վիճաբանություն ու վերջինս դանահակահարել է նրանց:

Ոստիկանները հայտնաբերել են Արմեն Կ.-ին և ներկայացրել Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառոմներ՝ Արթուր Գ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Please enter a valid URL