Search
Close this search box.

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են պայմանավորվել նրանք

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ հանդիպումն անցկացնել Ստամբուլում: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը ։

Նշվում է, որ պետությունների ղեկավարները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը:
«Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է հրադադարի անհրաժեշտությունը, ինչպես նաև Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության շուտափույթ ձեռքբերումը, տարածաշրջանում հումանիտար իրավիճակի բարելավումը», — հայտնել են Էրդողանի վարչակազմից:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թուրքիան պատրաստ է «բոլոր հնարավոր միջոցներով» նպաստել կարգավորման գործընթացին:
Ավելի վաղ ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արահամիան հայտնել էր, որ ռուսական կողմի հետ հերթական բանակցությունները տեղի կունենան մարտի 28-30-ը Թուրքիայում: Իր հերթին Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին էլ հայտնել էր մարտի 29-30-ին կայանալիք հանդիպման մասին ՝ չնշելով դրա անցկացման վայրը:

Please enter a valid URL