Search
Close this search box.

Ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխից. ՌԴ ՊՆ

Բանակցություններից հետո ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից, նշում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ Ասկերանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել: Փոխհրաձգության արդյունքում կողմերից յուրաքանչյուրը վիրավորվել է երկու մարդ։

Խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցության արդյունքում իրադրությունը կայունացել է:

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Տեղի ունեցած մարտերի ընթացքում ՊԲ 3 զինծառայող է զոհվել։ ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ:

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին:

Please enter a valid URL