Search
Close this search box.

Ինչու է ընդդիմությունը վկայակոչում ու Փաշինյանից պահանջում կյանքի կոչել կապիտուլացիոն փաստաթուղթը

Հայաստանյան խորհրդարանական «ընդդիմադիրները» Փաշինյան Նիկոլին կապիտուլյանտ են անվանում, քանզի վերջինս ստորագրել է նոյեմբերի 9-ի (10-ի) կապիտուլյացիոն փաստաթուղթը: Այսինքն, նոյեմբերի 9-ի (10-ի) փաստաթուղթն «ընդդիմադիրների» համար Փաշինյան Նիկոլին կապիտուլյանտ անվանելու իրավական հիմք է հանդիսանում:

Իսկ հետաքրքիրն այն է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների յուրաքանչյուր էսկալացիայի դեպքում, այդ նույն խորհրդարանական «ընդդիմադիրները» վկայակոչում և պահանջում են կյանքի կոչել այդ նույն՝ նոյեմբերի 9-ի (10-ի) փաստաթուղթը, որի ստորագրման համար Փաշինյան Նիկոլին կապիտուլյանտ են անվանում:

Այսպես է լինում, երբ չկա գաղափար, չկա քաղաքական միտք, այլ առկա է միայն պարզունակ մանիպուլյացիա:
ՀԳ. Իսկ նոյեմբերի 9-ի (10-ի) փաստաթուղթն իրականում կապիտուլյացիոն բնույթ ունի և այս պարագայում էսկալացիաների հաճախականությունն ու բովանդակությունը կապ չունի:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL