Search
Close this search box.

ԵՊՀ ռեկտորին դատարանը պարտավորեցրել է սեփական երեխաներին ալիմենտ վճարել

Ինչպես միշտ, երկու հրատապ լուր ունեմ՝ շատ լավ և համեմատաբար վատ: Սկսեմ շատ լավ լուրից:
Ուրեմն, ԵԴ/41349/02/19 գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը բավարարել է ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հովհաննիսյան Հովհաննեսի (այսուհետ՝ Հ.Հ.) վերաքննիչ բողոքը և բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը, ըստ որի, Հ.Հ-ն պարտավոր էր սեփական երեխաներին որոշակի ձևաչափով ալիմենտ վճարել: Հ.Հ.-ն դեմ է սեփական երեխաներին՝ դատարանի վճռով մատնանշած ձևաչափով, ալիմենտ վճարել և, ըստ այդմ, դիմել էր վերաքննիչ դատարան: Վերջինս էլ բեկանել է վճիռը և գործն ուղարկել է ստորադաս դատարան՝ նոր քննության համար: Սա շատ լավ լուր է միայն Հ.Հ.-ի համար:

Իսկ համեմատաբար վատ լուրն այն է, որ անորոշ ժամանակով հետաձգվել է Հ.Հ-ի երեխաներին՝ դատարանի վճռով մատնանշած ձևաչափով, ալիմենտի վճարումը: Իրավաբանորեն՝ սահմանափակվել է երեխաների լավագույն շահի իրականացումը, մինչև նոր դատական ակտի կայացում: Հաշվի առնելով դատարանների ծանրաբեռնվածությունը, Հ.Հ-ի երեխաների լավագույն շահի իրականացման «ապասառեցումը» կարող շատ երկար տևել:

Հետևենք իրադարձությունների զարգացմանը:
ՀԳ. Շատերը տարակուսում են այսօրինակ հրապարակումների առիթով: Վերջիններիս կարծիքով, ընտանեկան խնդիրները չպետք է հանրության սեփականությունը դառնան: Սակայն, այդպիսի կարծիք արտահայտողները պետք է հաշվի առնեն, որ խոսքը սովորական ընտանիքի մասին չէ: Հ.Հ-ն հզոր հանրային կերպար է՝ Մայր բուհի այսրոպեական ռեկտոր: Հետևաբար, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, հետևելով վերջինիս գործունեությանը, ընդօրինակում են նաև նրա վարքագիծը: Արդյունքում, ստեղծվում է արժեհամակարգ:

Մի խոսքով, մի տարակուսեք, քանզի կարևորն այն արժեհամակարգն է, որը մենք սերունդներին ենք թողնելու:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL